Ակումբի տնօրենների վարած տրանսֆերային քաղաքականության հետ անհամաձայնությունների պատճառով իտալական «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պոստը լքած Անտոնիո Կոնտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ ժխտելով «Պարի Սեն Ժերմեն» իր հնարավոր տեղափոխության մասին լուրերը: Ավելի վաղ հայտնվել էր, թե իբր նա գլխավորելու է իտալական «Միլանը»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ